Կարևոր իրադարձություններ

Մակրոնը ընտրություններից առաջ սիրաշահու՞մ է հայերին. Թուրքիայի վարկածը

08 Փետրվար, 2019 19:32
Մակրոնը ընտրություններից առաջ սիրաշահու՞մ է հայերին. Թուրքիայի վարկածը

Ինչպես արդեն  հայտնի է Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Այս առիթով չուշացավ Թուրքիայի պատասխանը և հակադարձումը Ֆրանսիայի որոշմանը:

Shabat.am լրատվականը զրուցեց թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ՝ անդրադառնալով ֆրանս-թուրքական հարաբերություններին և ՀՀ-ի համար այս նշանակալի իրադարձությանը:

Թուրքագետը լսել է Թուրքայի արտգործնախարարության պատասխանը Ֆրանսիային, կարծում է՝  շատ լուրջ պետք չէ ընդունել.

«Լսեցի նաև նախագահ Էրդողանի խոսնակի հայտարարությունը: Առանձապես պետք չէ ծավալվել մի հայտարարության շուրջ, որը մեզ համար արժեք չունի»:

Ըստ Չաքրյանի՝ Թուրքիան Ֆրանսիայի այս քայլը վերագրում է շատ ավելի ներքին խոհանոցին.

«Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Մակրոնը ընտրություններից առաջ հայերին է սիրաշահում, որ ձայն ստանա: Ընդ որում՝ 70 մլն բնակչություն ունեցող Ֆրանսիայում մոտ 500 հազար հայերի ձայնը ի՞նչ պետք է փոխի: Չեմ կարծում , որ ընտրությունների համար է ներդրում  արել Մակրոնը»:

Թուրքագետը կարծում է՝ պետք է պարզապես շնորհակալ լինենք Ֆրանսիային.

«Որոշումը կոչվում է Հայոց ցեղասպանության ազգային հիշատակման օր Ֆրանսիայում: Ազգային բառն արդեն իսկ հուշում է, թե ինչ լուրջ վերաբերմունք կա հայերի հանդեպ» :

Մեր զրուցակիցը կարծում է, որ Ֆրանսիայի այս քայլը լավ նախադեպ կարող է դառնալ ԵՄ անդամ մյուս երկրների համար:

Թուրքագետը անդրադարձ կատարեց նաև «Միասնություն»  ուլտրաազգայնական կուսակցության նախագահի հայտարարությանը, որն արվել էր Ֆրանսիայի որոշումից հետո.

«Կար  ժամանակ, երբ  Էրդողանն էլ էր ասում, եթե հարկ եկավ Հայաստանի քաղաքացիներին կվտարի, չարեց նման բան: Չեմ կարծում , որ հայերին վտարելով ինչ-որ բան կփոխվի: Այս դեպքում ավելի տրամաբանական կլիներ ֆրանսիացիներին վտարել»:

 

Լրահոս

Դիտել ավելին