Կարևոր իրադարձություններ

Կալանավորված անձը վիրահատվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

08 Փետրվար, 2019 19:35
Կալանավորված անձը վիրահատվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը առաջին անգամ չէ, որ աջակցում է կալանավորված անձանց և դատապարտյալներին: Այս մասին shabat.am լրատվականին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից:

Հայտնեցին, որ կալանավորված անձը տեղափոխվել է իր նախընտրած բժշկական կենտրոն, որտեղ էլ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, վիրահատվել է:

ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ կալանավորված անձի  վերաբերյալ մշտապես ստանում են տեղեկություններ, առողջական վիճակը գտնվում է վերահսկողության ներքո:

Մեր զրուցակիցը նշեց, որ նման դեպքեր շատ են լինում: Բժշկական տարբեր խնդիրներով են դիմում գրասենյակ.

«Նման դեպքեր շատ-շատ են լինում: Մենք դատապարտյալներից մեծ թվով դիմումներ ենք ստանում:Պատշաճ բուժօգնություն ստանալու հետ կապված շատ խնդիրներ լուծվում են պաշտպանի միջամտությամբ և աջակցությամբ»:

ՄԻՊ գրասենյակից հայտնեցին նաև, որ դիմումներն ընդունվում են համապատասխան հիմքերի առկայության դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին