Կարևոր իրադարձություններ

Անձնագրային ծառայությունները այսուհետ կաշխատեն մինչեւ ժամը 17:00-ն՝ 18:00-ի փոխարեն

08 Փետրվար, 2019 14:07
Անձնագրային ծառայությունները այսուհետ կաշխատեն մինչեւ ժամը 17:00-ն՝ 18:00-ի փոխարեն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի փետրվարի 11-ից սկսած անձնագրային եւ վիզաների վարչությունում, ինչպես նաեւ տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվելու է մինչեւ ժամը 17-ը։ Այսինքն՝ դրանք քաղաքացիների համար բաց կլինեն մինչեւ այդ ժամը՝ ներկայիս 18:00-ի փոխարեն:

Որոշումը պատճառաբանվում է հետեւյալով. «ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության, ինչպես նաեւ տարածքային անձնագրային ծառայությունների կողմից անձնագիր, նույնականացման քարտ, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու, բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումից հանելու, հաշվառման հասցեի, հանրային ծառայությունների համարանիշի կամ այլ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով մինչեւ ժամը 18-ը դիմումներ ընդունելուց հետո էլեկտրոնային բազա մուտքագրումներ, այլ իրավասու մարմիներ հարցումներ կատարելու, ընդունված փաստաթղթերը արխիվացնելու, քարտադարաններում դասավորելու աշխատանքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը, որը էականորեն ազդում է մատուցվող ծառայության որակի վրա»։

Այդ իրողությունից ելնելով՝ նախատեսվում է, որ ժամը 17-18-ը ընկած ժամանակահատվածը տրամադրվելու է տվյալ օրվա գործառութային պարտականությունները աշխատակիցների կողմից ավարտին հասցնելու համար։
 

Լրահոս

Դիտել ավելին