Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանություն Երևանում

08 Փետրվար, 2019 13:18
Ինքնասպանություն Երևանում

Այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանի գլխավորությամբ։

Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի։ Այս պահին դեպքի վայրի զզննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունը։ 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին