Կարևոր իրադարձություններ

Եղվարդի դպրոցի տնօրենը գումա՞ր է յուրացրել

08 Փետրվար, 2019 13:06
Եղվարդի դպրոցի տնօրենը գումա՞ր է յուրացրել

Երեկ Համացանցում շրջանառվում էր այն լուրը, որ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանը անձամբ ստացել է այն գումարը, որն ըստ Եղվարդի համայնքի որոշման կից հավելվածի` պետք է ստանային տվյալ դպրոցի 5 դասղեկները: Խոսքը 500.000 ՀՀ դրամի մասին է:

Shabat.am-ի հետ զրույցում Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանը հերքեց այս տեղեկությունը:

«Սա ստուգող մարմնի կողմից եղել է սխալ տեղեկատվություն: Ես ուզում հայտնել հետևյալը. այդ գումարը դպրոցի տնօրենը չի ստացել, գումարը քաղաքապետարանի աշխատակիցը փոխանցել է դասղեկներին: Նրանք արդեն գրել են հայտարարություն, որ գումարները իրենք են ստացել:Ես նույնիսկ չեմ իմացել այդ գումարի չափը: Ես ոչ գնացել եմ, ոչ իմացել, որ դա անձամբ իմ անունով պետք է լինի:Ես մարզպետարանի ենթակայության տակ չեմ, մենք իրար հետ գործարքներ չենք անում,որ համայնքապետարանը կամ մարզպետարանը ինձ ստուգի: Մեր դպրոցը նախարարության ենթակայության տակ է»,-նշեց տնօրենը:

Հարցին՝ ի՞նչ նպատակով է համայնքապետարանը գումար հատկացրել, Ռազմիկ Սիմոնյանը պատասխանեց. «Համայնքապետարանը այդ գումարով փորձել է օգնել դպրոցի շրջանավարտներին՝ վերջին զանգի ծախսերի հետ կապված:Յուրաքանչյուր դասղեկ ստացել է 100 հազար դրամ»-ասաց մեր զրուցակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին