Կարևոր իրադարձություններ

Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին բռնել են թմրանյութ տեղափոխողի

08 Փետրվար, 2019 12:16
Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանին բռնել են թմրանյութ տեղափոխողի

Ռուսաստանցի սահմանապահները հայ-իրանական սահմանին բռնել են թմրանյութ տեղափոխողի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

2019թ. փետրվարի լույս 5-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» անցակետում վարչության աշխատակիցները հանրապետության պետական սահմանն անցնող բեռնատար ավտոմեքենան ստուգելիս թմրանյութ են գտել (ենթադրաբար օփիումի հումք)՝ 57 գրամ ընդհանուր քաշով։

Վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Ներկայում կատարվում են անհրաժեշտ միջոցառումներ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին