Կարևոր իրադարձություններ

«Հայոց լեզվի» օլիմպիադայի շարադրության վերնագիրը քաղաքական ենթատեքստ ունի՞

08 Փետրվար, 2019 12:14
«Հայոց լեզվի» օլիմպիադայի շարադրության վերնագիրը քաղաքական ենթատեքստ ունի՞

«Հայոց լեզվի» համաքաղաքային օլիմպիադայի ժամանակ, Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության կողմից երեխաներին հանձնարարվել է «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» թեմայով շարադրություն գրել:

Shabat.am-ը քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե ինչու՞ է վերնագրերի շարքում ընդգրկվել վերոնշյալ վերնագիրը և արդյո՞ք այն ունի քաղաքական ենթատեքստ: Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանի Հանրակրթության վարչությունից գրավոր արձագանքեցին.

«ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադան անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ նպատակ ունենալով հայտնաբերել ստեղծագործող աշակերտների, խրախուսել նրանց և իրենց ուսուցիչներին:

Օլիմպիադայի թեստերի գաղտնիությունը ապահովելու նպատակով ՝ համապատասխան հանձնաժողովի անդամներից մեկին է հանձնարարվում կազմել թեստերը:

Հայոց լեզվի օլիմպիադայի թեստի ստեղծագործական շարադրության  «Երբ քայլում են, քայլում են, քայլում են…» վերնագրի վերաբերյալ հայտնում ենք, որ դրա հիմքում հանձնաժողովի անդամը դրել է  երեխաների՝ ապագային միտված լինելու , ապագայով ապրելու մոտիվացիան: »

 

Լրահոս

Դիտել ավելին