Կարևոր իրադարձություններ

«Հյուսիս-հարավ» ծրագրում շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է

08 Փետրվար, 2019 12:09
«Հյուսիս-հարավ» ծրագրում շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է

Աշխատանքներ են տարվում  «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու  նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում ավարտելու համար: Այդ մասին կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում աշխատանքները, մեր գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են: Ի սկզբանե աշխատանքները շատ դանդաղ էին ընթացել, և պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», - հայտնել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին