Կարևոր իրադարձություններ

1500 հարցից կազմված հարցաշար են , նրան ներկայացրել, որի մեջ ոչ միայն Մարտի 1-ի թեման է, այլև՝ Սեյրան Օհանյանին առնչվող հարցեր․ «Հրապարակ»

08 Փետրվար, 2019 08:05
1500 հարցից կազմված հարցաշար են , նրան ներկայացրել, որի մեջ ոչ միայն Մարտի 1-ի թեման է, այլև՝ Սեյրան Օհանյանին առնչվող հարցեր․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ Հատուկ քննչական ծառայությունում՝ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նախօրեին հարցաքննվել էր նաեւ Սերժ Սարգսյանը․ սա նրա երրորդ հարցաքննությունն էր։ Մենք տեղեկացանք, որ մոտ 1500 հարցից կազմված հարցաշար են նրան ներկայացրել, որի մեջ ոչ միայն Մարտի 1-ի թեման է։ Մասնավորապես, Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին, «Հարավկովկասյան երկաթուղու»՝ խոտանված ռելսերի վաճառքի դրվագով են հարցեր տվել։ Այս դեպքով քրեական գործ կա հարուցված։ Ըստ որոշ աղբյուրների, այդ գումարներից նախկին իշխանությունը ժամանակին զենք է ձեռք բերել։ ՀՔԾ-ն համառորեն չի մեկնաբանում Սերժ Սարգսյանի հարցաքննության մանրամասները։ Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահին աջակցող իրավաբանների խումբ է ստեղծվել, եւ ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր, որ նրան մեղադրանք է առաջադրվելու, անգամ կալանք են կիրառելու»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին