Կարևոր իրադարձություններ

Ես՝ որպես մարդ և քաղաքացի, իհարկե, ցավակից եմ իր վիճակին․ փոխնախարար

07 Փետրվար, 2019 23:34
Հեղինակ՝ Նազենի Ղարիբյան
Ես՝ որպես մարդ և քաղաքացի, իհարկե, ցավակից եմ իր վիճակին․ փոխնախարար

ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը կհանդիպի հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին, եթե վերջինս ներողություն խնդրի հայհոյանքների համար:

Այս առիթով փոխնախարարը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Հովհաննես Գալստյանը հայտարարում է, թե հասարակությունից հանգանակություն է հավաքելու՝ ֆիլմի նկարահանումները սկսելու համար։ Ի՞նչ նկարահանումների մասին է խոսքը, երբ ըստ կինոկենտրոնի հետ իր արտադրական ընկերության կնքած պայմանագրի՝ նա պետք է արդեն ավարտած լիներ նկարահանումները 2017-ին և դրանից հետո էլ 2018թ, երկարացված ժամկետին։

Ես՝ որպես մարդ և քաղաքացի, իհարկե, ցավակից եմ իր վիճակին, բայց չեմ ընդունել և չեմ ընդունելու ստախոսությունը, խաբեբայությունը, խարդախությունը, հայհոյախոսությունը։

Ես մի անգամ իրեն պատասխանել եմ՝ ինձ հետ հանդիպելու իր ցանկության առիթով, որ կհանդիպեմ միայն այն դեպքում, եթե նա հրապարակավ ներողություն կխնդրի իմ հասցեին հանրայնորեն արտահայտած իր հայհոյանքների համար։ Հիմա էլ նույնն եմ ասում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին