Կարևոր իրադարձություններ

Գերմանիայից թմրանյութ են ուղարկել Հայաստան

07 Փետրվար, 2019 23:18
Գերմանիայից թմրանյութ են ուղարկել Հայաստան

Հունվարին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության եւ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ «Հայփոստ» ՓԲԸ միջոցով, Գերմանիայից, ոմն Աիդա Առաքելյան, Երեւանի բնակիչ Սոնա Ավագյանին ուղարկել է «Սուբուտեքս» թմրամիջոց: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:

Նշվում է, որ առաքանու զննման արդյունքում, սպիտակ քսուքով լի պլաստիկ տարայի մեջ հայտնաբերվեցին պոլիէթիլենային փաթեթներով 279 ամբողջական եւ 4 մասնատված սպիտակ, օվալաձեւ հաբեր: Ավելի ուշ, փորձաքննությամբ պարզվեց, որ հաբերի բաղադրության մեջ առկա է «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Հարուցված քրեական գործի շրջանակներում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ իրականացրած անհետաձգելի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 2-ին Երեւանի Սեբաստիայի փողոցից Սոնա Ավագյանին եւ Հասմիկ Կարապետյանին բերման ենթարկեցին:

 

Լրահոս

Դիտել ավելին