Կարևոր իրադարձություններ

Այրվել է տան կահույքը․ Աշտարակի տներից մեկում հրդեհ է բռնկվել

07 Փետրվար, 2019 22:40
Այրվել է տան կահույքը․ Աշտարակի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում հրդեհ է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: «911» ծառայությանն ահազանգ է ստացվել այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 15:13-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել՝ 15:40-ին: Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող տան խոհանոցի կահույքը (10 քմ)՝ մասնակի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին