Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի բողոքն Հայաստանի դեմ անհիմն է համարվել

07 Փետրվար, 2019 22:21
Ադրբեջանի բողոքն Հայաստանի դեմ անհիմն է համարվել

2011 թվականին Ադրբեջանը բողոք էր ներկայացրել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, որով Հայաստանին մեղադրել էր «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (Էսպո, 1991թ.) կոնվենցիայի պահանջները չկատարելու մեջ։

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ  փետրվարի 7-ին կոնվենցիայի կողմերի միջանկյալ հանդիպման ժամանակ Հայաստանի պատվիրակության ներկայացրած փաստերի հիման վրա ընդունվել է պաշտոնական որոշում, որով հաստատվել է, որ Հայաստանը լիովին կատարել ու կատարում է միջազգային կոնվենցիայի դրույթները, և Ադրբեջանի բողոքն անհիմն է համարվել։

Բնապահպանության նախարարությունը սպասարկում է 22 միջազգային կոնվենցիա, համաձայնագիր և արձանագրություն (այդ թվուն՝ Էսպո կոնվենցիան), որոնցից 8-ը ԵՄ GSP+ ռեժիմի պահանջ են։

«Անդրսահմանային համատեքսում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի շրջանակներում կատարված գործողությունները իրականացվել են Արտաքին գործերի ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին