Կարևոր իրադարձություններ

Քանի դեռ մարդիկ գոհ են իմ աշխատանքից, կշարունակեմ իմ առաքելությունը․ Փաշինյան

07 Փետրվար, 2019 21:15
Քանի դեռ մարդիկ գոհ են իմ աշխատանքից, կշարունակեմ իմ առաքելությունը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS: Նա խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նշել է, որ ինքը հիմա նույն մարդն է, ինչ հեղափոխությունից առաջ:

«Ես նույն մարդն եմ, նույն առաքելությունն ունեմ, ինչ 1, 2, 10 տարի առաջ: Մեր հեղափոխության հիմնական իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացին միշտ հնարավորություն ունենա ընտրելու կամ փոխելու կառավարությունը: Ներկա պահին ինձ ընկալում եմ որպես աշխատող, որին ժողովուրդը վարձել է որոշակի աշխատանք կատարելու համար: Քանի դեռ մարդիկ գոհ են իմ աշխատանքից, կշարունակեմ իմ առաքելությունը: Երբ ժողովուրդը որոշի ազատել ինձ աշխատանքից, հետ կգնամ, գուցե լրագրությամբ կզբաղվեմ, գուցե նոր գրքեր կգրեմ»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին