Կարևոր իրադարձություններ

Դատապարտյալները ևս այսուհետ անվճար կօգտվեն մի շարք բժշկական ծառայություններից. Զեյնալյան

07 Փետրվար, 2019 19:07
Հեղինակ՝ Արտակ Զեյնալյան
Դատապարտյալները ևս  այսուհետ  անվճար կօգտվեն մի շարք բժշկական ծառայություններից. Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ

Մեր կառավարությունը հերթական մեծ քայլն արեց՝ ուղղված ձերբակալված, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների առողջության պահպանմանը: Նրանք ևս կօգտվեն պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից: 
Սոցցանցի իմ հարթակը՝ որպես տեղեկություն ստանալու ևս մեկ հավելյալ միջոց օգտագործելով, նշեմ, որ անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում կմատուցվեն բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում, ինչպես նաև հետևյալ բժշկական ծառայությունները.
1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետրի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,
5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,
6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա,
8) սրտի կաթետերային աբլացիա,
9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,
10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը),
11) արթրոսկոպիկ վիրահատություններ,
12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,
13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР) բիպոլյար կամ լազերային եղանակով,
14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,
16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումները շարունակելու հարցում վճռական եմ: Նպատակս մեկն է՝ ՔԿՀ-ներում գտնվող անձը պետք է ստանա նույն որակյալ բուժօգնությունը, ինչը ստանում է ազատության մեջ գտնվող քաղաքացին:
Առողջ եղեք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին