Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում գոմից գողացել են խոշոր եղջերավոր անասուններ

07 Փետրվար, 2019 18:46
Արագածոտնում գոմից գողացել են խոշոր եղջերավոր անասուններ

Փետրվարի 6-ին խոշոր չափի անասնագողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com, ժամը 08։00-ի սահմաններում Սասունիկ գյուղի 32-րդ փողոցի բնակիչ, 61-ամյա Քնքուշ Մակարյանը ոստիկանության Աշտարակի բաժին է ահազանգել և հայտնել, որ փետրվարի 5-ին՝ ժամը 23։00-ից մինչև փետրվարի 6-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Սասունիկ գյուղի 20-րդ փողոցի վերջնամասում գտնվող իր տղային՝ 40-ամյա Հայկ Սարգսյանին պատկանող անասնագոմի մուտքի դռան կախովի փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ու մտել ներս և հափշտակել խոշոր եղջերավոր անասուններին։

Կայքի տեղեկություններով՝ գողը կամ գողերը գոմից հափշտակել են 5 կով և 2 հորթ։ Մայր ու որդի Մակարյանները կրել են 6 մլն դրամի վնաս։

 

 

Լրահոս

Դիտել ավելին