Կարևոր իրադարձություններ

Միքայել Նահապետյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

07 Փետրվար, 2019 17:28
Միքայել Նահապետյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը Գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին։

Shabat.am լրատվականի հետ զրույցում Միքայել Նահապետյանը մանրամասնել է, որ խոսքը 2018թ. դեկտեմբերի 2-ին գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու եւ անզգուշությամբ մահվան հասցնելու մեջ մեղադրվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մասին է։

«Մենք  գտնում ենք՝ դատարանի օրինական որոշումով, որ ենթադրում էր խափանման միջոց կալանավորումը ընտրելու, դա պիտի իրականացվեր՝ համաձայն կալանավորված և ձերբակալված անձանց պահելու մասին օրենքի:

Այդ օրենքում շատ հստակ ասվում էր, որ կալանավորված անձը պահվում է ՀՀ պետական մարմինների կառուցվածքում գործող կալանավայրերում, ինչպիսին չի  հանդիսանում ռուսական  ռազմաբազայի տարածքը, և դատախազությունը  համարել է, որ  ադեկվատ պահման վայր է, այսինքն՝ նորմալ է, որ այդ մարդը այդտեղ է պահվում»:

Հարցին՝ արդյո՞ք այս գործը կարելի է համեմատել Պերմյակովի գործի հետ, վերջինս պատասխանեց․

«Թերևս այս  2 քրեական գործերի միջև ինչքան էլ որ  հանրային ընկալման առումով նույնական շատ բաներ կան, իրավական առումով դրանց մեջ կա տարբերություն: Այսիքն այնտեղ կար 2 հանցագործություն. զորամասը ինքնակամ լքել, որը  միջպետական պայմանագրի ռուսական իրավասության դաշտում գտնվող քրեական գործ է և իրենք պետք է քննեին,  և սպանության գործ էր, որը մեր  իրավասության տարածքում էր:

Այստեղ  վիճահարույց պահ կա, թե  որտեղ է առաջնահերթությունը , այսինքն՝ ռուսական կողմը քննի, հետո հայկական, թե հայկականը հետո ռուսականը կամ ով իրականացնի կալանավորման որոշում:

Այս պարագայում չկա այդ վիճահարույց հարցը, այսինքն՝ միանշանակ խոսքը գնում է մեկ հանցագործոթւյան մասին, որը ամբողջությամբ ՀՀ իրավասության  շրջանականերում է որպես քրեական գործ , և պիտի կիրառվի ՀՀ օրենսդրությունը, ինչպես նախատեսված է միջպետական  պայմանագրով , ինչը չի իրականացվում»: 

 

Լրահոս

Դիտել ավելին