Կարևոր իրադարձություններ

Ալումյանը «շնորհավորեց» Քոչարյանի գործով ցուցմունք տված սպային

07 Փետրվար, 2019 15:53
Ալումյանը «շնորհավորեց» Քոչարյանի գործով ցուցմունք տված սպային

Ռոբերտ Քոչարյանի գործով ցուցմունք տված անձը այդ ցուցմունքից հետո բավականին լուրջ պաշտոնի բարձրացում է ունեցել շնորհավորում եմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Ալումյանը: Նա, սակայն, չնշեց, թե բարձրաստիճան սպաներից ո՞ւմ մասին է խոսքը: 

Լրագրողների հարցին՝ ցուցմունքը բանակի օգտագործման հետ կապվա՞ծ է, թե՞ այլ դրվագների շուրջ է, Ալումյանը նշեց, որ ցուցմունքը վերաբերում է 0038 հրամանին նախորդող իրադարձություններին:

Shabat.am-ի հետ զրույցում՝ հարցին, թե արդյոք այն սպան, որ ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ` պաշտոնը բարձրացրել են, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լուրը ո՛չ հերքեց, և ո՛չ էլ հաստատեց՝  միայն ասաց.

«. Չեմ մեկնաբանում, չեմ մեկնաբանում և վերջ...»

 

 

Լրահոս

Դիտել ավելին