Կարևոր իրադարձություններ

ԱԺ իրավական փորձաքննության վարչության պետը հրաժարական է տվել

07 Փետրվար, 2019 11:56
ԱԺ իրավական փորձաքննության վարչության պետը հրաժարական է տվել

Սիրելի ընկերներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին՝ խնդրելով ազատել ինձ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետի պաշտոնից: Այս մասին ասված է Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: 

Shabat.am-ի հետ զրույցում Գարեգին Պետրոսյանն ասաց.

«Թողնում եմ առանց մեկնաբանության, իմ որոշումն է եղել, որևէ խնդիր կոնֆլիկտ կամ  վերևից հրաման չի եղել... բացարձակ»

Գրառման հետ մեկտեղ նա տեղադել է իր լուսանկարը, որում նստած է գրասենյակում, իսկ գլխավերեւում կախված է Սերժ Սարգսյանի նկարը: 

Բաղրամյան 19-ի ձգողականության ուժի մասին բոլորին է հայտնի: Թե պատգամավորներից, թե աշխատակազմից շատերն են այստեղից հեռանալուց հետո կրկին վերադարձել (ինքս էլ 2009-2012 թվականներին ևս աշխատել եմ աշխատակազմում): Այնպես որ, կարծում եմ՝ մի օր կրկին վերադառնալու եմ իմ երկրորդ տուն...

Եվ վերջում, իհարկե, խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին...", - ասված է նրա գրառման մեջ:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ.

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին