Կարևոր իրադարձություններ

Դատապարտյալը դատի է տվել «Աբովյան» ՔԿՀ-ին

07 Փետրվար, 2019 10:35
Դատապարտյալը դատի է տվել «Աբովյան» ՔԿՀ-ին

Խարդախության համար դատապարտված Անահիտ Մութաֆյանը դատի է տվել «Աբովյան» ՔԿՀ-ին։

Հայցվորը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ԱՆ «Աբովյանի» ՔԿՀ-ի կողմից համակցություն համարելու հանգամանքը, վերականգնել դատապարտյալին՝ ՀՀ ԱԺ 01.11.2018 թ-ի համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքը և նրան ազատել պատիժը կրելուց։

Նշենք, որ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ մասի 1-ին կետը նախատեսում է պատժից ազատել առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց։ Իսկ Անահիտ Մութաֆյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել 2 տարվա ազատազրկման:

 

Լրահոս

Դիտել ավելին