Կարևոր իրադարձություններ

«Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում»

07 Փետրվար, 2019 10:30
Հեղինակ՝ Հակոբ Ավագյան
«Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում»

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հրաժարականի դիմում է  ներկայացրել:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ներկայացնելով նաև ազատման դիմումը.

«Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով:

Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով: 
Իհարկե ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ:
Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է: 

Շնորհակալ եմ Ձեր վստահության, աջակցության համար:
Շարժվում ենք առաջ: 

Մոտ ապագայում մեր երազած ծրագրերը կյանքի կկոչենք ավելի արդյունավետ ձևաչափերով»:

 

Լրահոս

Դիտել ավելին