Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 6-7-ը 10-ից ավելի հրդեհ է բռնկվել Հայաստանում

07 Փետրվար, 2019 10:25
Փետրվարի 6-7-ը 10-ից ավելի հրդեհ է բռնկվել Հայաստանում

Փետրվարի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Մեղրի-Արաքսաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում այրվել է 1500 քմ, Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 5 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ նախկին նավթի պահեստի մոտակայքում՝ 1.5 հա, Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցում՝ 5000 քմ, Տաշիր քաղաքի Ջահուկյան-Գետափնյա փողոցների խաչմերուկում գտնվող նախկին գյուղտեխնիկայի գործարանի տարածքում՝ 5 հա, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում՝ 25 հա, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` կամրջի մոտակայքում՝ 3000 քմ, Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ 30 հա, Գուգարքի անտառտնտեսության Խնձորուտի անտառպետության 5-րդ պահաբաժնի տարածքում՝ 3 հա, Տաշիր քաղաքից դեպի Պրիվոլնոյե գյուղ տանող ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 20 հա խոտածածկույթ, որից 1000 քմ-ն անտառածածկ տարածքում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող տարածքում՝ 5 հա, Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ 300 քմ, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` Դիլիջանի 8-րդ ոլորանի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

 

Լրահոս

Դիտել ավելին