Կարևոր իրադարձություններ

Կփոխվի՞ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

07 Փետրվար, 2019 10:05
Կփոխվի՞ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Այս մասին հայտնում են  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։

 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

 

Լրահոս

Դիտել ավելին