Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

07 Փետրվար, 2019 10:00
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը Վայոց ձորի մարզի կողմից կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է (Գեղարքունիքի մարզի կողմից՝ փակ), իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին