Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների գրանցված թեկնածուների թիվը 37-ի է հասել

06 Փետրվար, 2019 22:48
Ուկրաինայի նախագահական ընտրությունների գրանցված թեկնածուների թիվը 37-ի է հասել

Ուկրաինայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հաստատել է 37 թեկնածուի հայտ, գրում է pravda.com.ua-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանձնաժողովում 83 հայտ է ստացվել, որոնցից 22-ը տարբեր պատճառներով մերժվել էին, իսկ մնացածը դիտարկման մեջ էին:

Գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մինչև փետրվարի 9-ը ներառյալ, իսկ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին:

Նախագահի պաշտոնի համար վարկանշային աղյուսակը գլխավորում է շոումեն, հումորիստ Վլադիմիր Զելենսկին, որի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 21,9%-ը: Նրան հաջորդում է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, որին աջակցում է հարցվածների 19,2%-ը, իսկ ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի աջակիցները հարցվածների 14,8%-ն են կազմել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին