Կարևոր իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ ՊԵԿ-ի երկու վարչությունները միացել են իրար

06 Փետրվար, 2019 21:49
Վարչապետի որոշմամբ ՊԵԿ-ի երկու վարչությունները միացել են իրար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊԵԿ-ի երկու վարչությունները ձուլվել են իրար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:

 «Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝

կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունները միաձուլել` ստեղծելով հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում»,- ասվում է վարչապետի համապատասխան որոշման մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին