Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը նոր հրամանագիր է ստորագրել

06 Փետրվար, 2019 20:37
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

« Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում շտապ օգնության ծառայության և բնակչության կողմից ստացվող ահազանգերը` վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ հոսպիտալացումների մերժման վերաբերյալ, այսօր ստորագրել եմ է հրաման, որի համաձայն
այսուհետ վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են շտապբուժօգնության կողմից տվյալ բուժհիմնարկ տեղափոխված պացիենտների համար:

Նաև հստակ կանոնակարգվել է շտապօգնության մեքենայի ժամանումից հետո պատասխանատու մասնագետների և աշխատակիցների գործառույթների և պատասխանատվության մեխանիզմը` անհարկի հոսպիտալացումներից խուսափելու նպատակով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին