Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում

06 Փետրվար, 2019 19:24
Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում

Փետրվարի 6-ին, ժամը 15:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափնյա փողոցի թիվ 70 հասցեում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 16:04-ին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 9 քմ):  

 

 

Լրահոս

Դիտել ավելին