Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին հանձնել է հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ ձեռք բերված զենքերը

06 Փետրվար, 2019 18:25
Քաղաքացին հանձնել է  հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ ձեռք բերված զենքերը

Ոստիկանության Տավուշի բաժնի և Տավուշի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին՝ ժամը 16.00-ին, 1968 թ. ծնված Սուրեն Շ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի ինքնաշեն հրացան՝ պահունակով (5.45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար), կարաբինի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ և 1 ծխագլանակ ու հայտնել, որ նշվածը նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, գտել է իր առանձնատան տանիքում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս, և այն պատկանել է հանգուցյալ պապին, որը ձեռք էր բերել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին