Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ, ապա կարճ ժամանակում կարճվել

06 Փետրվար, 2019 17:14
Ինչո՞ւ է քրեական գործ հարուցվել ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ, ապա կարճ ժամանակում կարճվել

Զարոյանը փոխմարզպետի ցանկալի աթոռին հասնելու համար դիպլոմ է կեղծել, ինչն էլ Փաշինյանը ներել չի կարողացել ու նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից, դիպլոմ կեղծելու մասով թեկնածուի նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, ինչը, սակայն, կարճվել է վերջին համաներման ժամանակ,- այս մասին գրել էր «Իրատես» թերթը:

Shabat.am-ի հետ զրույցում Վահան Զարոյանն ասաց.

«Այդ լուրերը կեղծ են, իմ դիպլոմը կեղծ չի եղել ես սովորել եմ Վարդենսի Վիկտոր Համբարձումյանի անվան պետական մանկավարժական իստիտուտի պատմության ֆակուլտետում, այն հիմա էլ գոծում է կան ուսանողներ, ռեկտոր, աշխատողներ կարող են դիմել, հարցնել և ճշտել:

Խնդիր եղել է տեղեկանքի ամսաթվի հետ կապված, որը ես վերցրել եմ ինստիտուտից, քրեկան գործ է հարուցվել և համաներում եղել, ես ինչ մեղք ունեմ, որ ինստիտուտի տված տեղեկանքում ամսաթվերի սխալ է եղել»:

Հարցին, եթե դիպլոմի կեղծ լինելը չի եղել պատճառը, ապա  ինչո՞ւ կարճ տևեց իր փոխմարզպետի պաշտոն զբաղեցենը,- Զարոյանը պատասխանեց

«Որոշ մարդկանց կողմից եղել է  ցանկություն, որպեսզի կարողանան ինձ չեզոքացնել, մարդիկ ցանկացել են իմ վրա ինչ-որ բան սարքել:Ես դիմել եմ մեր կուսակցության վարչությանը, կուսակցության բոլոր անդամներին և քննարկումից հետո ես ինքս առաջարկել եմ դիմում գրել՝ ազատվել պաշտոնից, քանի որ չեմ ուզեցել, որ ինչ- որ մեկի կամզակերպած կեղծ լուրերով  կուսակցության անունի հետ խաղան: 

Թե ովքե՞ր և ի՞նչ են ուզեցել սարքել Զարոյանն ասաց.

«Այս առումով այսքանը կարող եմ ասել, ավելին չեմ էլ ուզում խոսել, կարծում եմ կարիք չկա մանրանալու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին