Կարևոր իրադարձություններ

«Օդում պտտվող լուրերի համաձայն Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է». Արամ Հարությունյան

06 Փետրվար, 2019 16:10
«Օդում պտտվող լուրերի համաձայն Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է». Արամ Հարությունյան

«Հրապարակում տրված խոստումները նոր իշխանությունը չի կատարում. նկատի ունեմ, օրինակ՝ կոռուպցիան: Եվ, երբ ասում են, թե Հայաստանում կոռուպցիա չկա, այսօր օդում պտտվող լուրերի համաձայն՝ Հայաստանի թիվ մեկ կոռուպցիոները Նիկոլ Փաշինյանն է, որովհետև, եթե մեկը լավ գիտի, թե ովքե՞ր են ճամպրուկներով գումարներ տարել Բաղրամյան 26, ապա այդ գումար տանողներն այսօր շարունակում են իրենց գործունեությունը, ապա հաստատ կոռուպցիայի հետ կապված՝ մենք որևէ առաջընթաց չունենք: Հայաստանում լուրջ խոսակցություններ կան, որ խոշոր գործարարների հետևից արդեն չեն գնում, «մուծվում են»:

Ըստ էության ոչինչ չի փոխվել: Հիմա ոչ թե ճամպրուկներով են գումարը տանում Բաղրամյան 26, այլ միջնորդ կա: Այսօր Փաշինյանի մոտ ազգականն աշխատում է Սամվել Ալեքսանյանի մոտ՝ կադրերի բաժնի վարիչ: Փաշինյանի ու Ալեքսանյանի միջև շոկոլադային հարաբերություններ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ-ում որևէ ոլորտում լուրջ առաջընթաց չկա:

«Բռնաբարվել է արդարադատության համակարգը, փաստաբանների ինստիտուտի վրա ճնշում է գնում, հետևաբար՝ իրավական պետություն չի կարող լինել, իսկ ոչ իրավական պետության մեջ չի կարող լինել տնտեսական բարեփոխում: Ինչ վերաբերում է «Իմ քայլի» ցուցակում ընդգրկված մարդկանց, ապա ներդրվել են այնպիսի մարդիկ, ովքեր, կարելի է ասել, պետական հեղաշրջման մասնակիցների մեջ են եղել: Նկատի ունեմ Անդրանիկ Քոչարյանին: Մարդ, ում վտարել են Գյումրիից, այսօր ճոռոմ-ճոռոմ խոսում է իրավական պետության մասին: Պաշտոնապես հայտարարում եմ, որ մարդիկ, ովքեր խոսում են Մարտի 1-ից, օրինակ՝ Սասուն Միքայելյանը, երբ գնացել էինք նրան տեսակցության, ասում էր՝ «Սերժ Սարգսյանը մեր ախպերն ա», ինքը մեզ փող էր տվել, սխալվել-անցել են Լևոնի կողմը: Մարտի 1-ի հետ կապված 300 գործ է հարուցվել: Այս գործը խեղաթյուրվում է, և ամենասարսափելին այն է, որ խաբում են զոհվածների հարազատներին: Այսօր ինչո՞ւ չեն գնում շերիֆի՝ Ներքին զորքերի հրամանատարի հետևից: Մարտի մեկը մեր բոլորի ցավն է, բացառությամբ, երևի, Լևոն Տեր-Պետրոսյանի, ով այդ գիշեր ամենահանգիստն է քնել՝ երջանիկ էր, որ ստացավ այն, ինչ ուզում էր»,- նշել է Արամ Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին