Կարևոր իրադարձություններ

Հայկական խաչքարը ժամանակավորապես տեղափոխել են Ռուսաստանի գլխավոր տաճարի տարածքից

06 Փետրվար, 2019 15:10
Հայկական խաչքարը ժամանակավորապես տեղափոխել են Ռուսաստանի գլխավոր տաճարի տարածքից

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Փրկչի՝ Ռուս ուղղափառ եկեղեցու մայր տաճարում և հարակից տարածքներում վերականգնման և վերանորոգման մասշտաբային աշխատանքներ են սկսվել: Ինպես նշում է «Комсомольская правда» պարբերականը, պատճառը տարիներ առաջ տաճարի շենքում հայտնաբերված ճեղքերն են:

Վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, որոնք կտևեն մինչև 2020 թվականի կեսերը, տաճարի արևելյան ճակատում գտնվող հայկական խաչքարն այլ հուշարձանների հետ ժամանակավորապես տեղափոխվել է:

Հայկական խաչքարը քրիստոնեության 2000-ամյակի առթիվ Ռուս ուղղափառ եկեղեցուն է նվիրել Հայ առաքելական եկեղեցին՝ 2000թ.-ին: Փրկչի տաճարում խաչքարի բացմանը ներկա են եղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսեյ Բ-ն:

 

Լրահոս

Դիտել ավելին