Կարևոր իրադարձություններ

Երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, նա չունի այլընտրանք

06 Փետրվար, 2019 14:42
Հեղինակ՝ Արթուր Աղաբեկյան
Երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, նա չունի այլընտրանք

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.

«Ամեն անգամ լինելով Ստեփանակերտ քաղաքում, աջից-ձախից անընդհատ հարցնում են ինձ, վերջը ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը:

Հրապարակային պատասխանում եմ բոլորին. 2012թ. լինելով Արցախի փոխվարչապետը եւ աշախատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով նրա պատկերացումները եւ տեսլականը Արցախի ապագայի, նրա զարգացման մասին գտնում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը, եւ հիմա հայտարարում եմ՝ Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք:

Արայիկ Հարությունյանի այլընտրանք չունենալու մասին առաջիկայում դեռ առիթներ շատ կունենամ խոսելու»:

 

Լրահոս

Դիտել ավելին