Կարևոր իրադարձություններ

Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են.Էրդողանի ուղերձը՝ Մակրոնին

06 Փետրվար, 2019 14:04
Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են.Էրդողանի ուղերձը՝ Մակրոնին

Թուրքիան խստորեն դատապարտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին որոշումը:

Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի  պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն այս մասին հայտարարություն է  տարածել, որում ասվում է, որ  Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են և որ Անկարայի կողմից մերժելի է  «Մակրոնի՝ քաղաքական իրադարձությունը պատմական գործիք դարձնելու ձգտումը».

«Մենք խստորեն դատապարտում ենք նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, որտեղ նա ներկայացրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին որոշումը:«Հայերի ցեղասպանության մասին պնդումները «քաղաքական սուտ» են, հակասում են պատմական փաստերին և իրավական հիմքեր չունեն: Դդատապարտում և մերժում ենք  Մակրոնի քաղաքական իրադարձությունը պատմական գործիք դարձնելու ձգտումը, որպեսզի ինչ-որ կերպ փրկի իր երկրում ստեղծված իրավիճակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին