Կարևոր իրադարձություններ

«Վեոլիա ջուրը» տուգանվեց 10 մլն դրամով

06 Փետրվար, 2019 13:29
«Վեոլիա ջուրը» տուգանվեց 10 մլն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր «Վեոլիա ջուր» ընկերությանը 10 միլիոն դրամով տուգանեց գործունեության ընթացքում թույլ տված խախտումների, մասնավորապես ջրի միացումն ուշացնելու համար։

Որոշումն ընդունվեց խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնները խախտելու համար։

«Սպառողների խորհրդատվությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը, որը ներկա էր նիստին, նշեց, որ ընկերությունը նման խախտման համար առաջին անգամ է տուգանվում։

Չիլինգարյանը հարցրեց. «Ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են նման հարցեր ծագում»։

«Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ տեխնիկական որոշակի հարցեր և խնդիրներ կան կապալառուների հետ։

ՀԾՀԿ–ն «Վեոլիա ջուր» ընկերությանն արդեն տուգանել էր 20 միլիոն դրամով չափից բարձր գնով ավելի քան 30 հազար ջրաչափ գնելու և տեղադրելու համար։

Հիշեցնենք, որ 2017թ–ից «Վեոլիան» կառավարում է Երևանում և այլ մարզերում ջրամատակարարման ցանցը։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 15 տարով։




 

Լրահոս

Դիտել ավելին