Կարևոր իրադարձություններ

Վալերիյ Օսիպյանը հարցաքննվել է Սասնա ծռերի գործով

06 Փետրվար, 2019 13:11
Վալերիյ Օսիպյանը հարցաքննվել է Սասնա ծռերի գործով

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը եկել է դատարան՝ ՊՊԾ գնդի գրավման գործով ցուցմունք տալու:

Վալերիյ Օսիպյանն առարկեց «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառել։

ՊՊԾ գնդի գրավման գործով Վալերիյ Օսիպյանը տուժողի կարգավիճակ ունի: 2016-ին, երբ տեղի է ունեցել գնդի գրավման դեպքը, Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր:

 «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով տուժող, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հարցաքննությունն ընթանում է լարված մթնոլորտում։

Մասնավորապես խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վալերի Օսիպյանից հետաքրքվեց, թե գնդում գտնվելու ընթացքում իրեն բացատրվե՞լ է, որ սահմանադական կարգը երկրում տապալված է եւ իրենց գործողությունները ուղղված են այն պահպանելուն, Օսիպյանը պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել ինչ է սահմանադրական կարգը, բայց սրա շուրջ խոսակցություն եղել է»:

Այդ ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ոստիկանապետին ինչ-որ բան ասաց, որը սակայն լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվողների համար: Օսիպյանի հարցին, թե բան ունեք ասելու, Սմբատը կրկին ինչ-որ բան ասաց, ինչից հետո Վալերի Օսիպյանն ասաց. «Որեւէ մեկը չփորձի որեւէ բան ասել»:

Դահլիճում ներկա գտնվողներից Գեւորգ Սաֆարյանը տեղից վեր կացավ եւ դիմելով ոստիկանապետին՝ բղավեց. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»:

Նախագահող դատավորը կարգի հրավիրեց ներկաներին՝ նշելով, որ կարգը խախտելու, այսպես շարունակելու դեպքում նիստը կքննվի դռնփակ կարգով: Այս պահին Օսիպյանին հարցեր է ուղղում Պավլիկ Մանուկյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին