Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    526,5
    534,5

  • RUB

    7,08
    7,28

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական հանրապետություն կոչվող գոյացությունը մեր տարածաշրջանում իրավամբ կարելի է համարել թնջուկ, մակաբույծ միավոր

06 Փետրվար, 2019 11:54
Հեղինակ՝ Ահարոն Վարդանյան
Ադրբեջանական հանրապետություն կոչվող գոյացությունը մեր տարածաշրջանում իրավամբ կարելի է համարել թնջուկ, մակաբույծ միավոր

Իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Ադրբեջանական հանրապետությունը, յուր խիստ «խաղաղարար» քարոզչական դասագրքերը և ոչ միայն

ԱՀ դպրոցներում դասավանդվող «Ադրբեջանի պատմություն» առարկայի դասագրքի վրա պատկերված է, այսպես կոչված, «Միասնական Ադրբեջանի» քարտեզը, որն իր մեջ ընդգրկում է գրեթե բոլոր հարևան պետություններից`Հայաստանից, Իրանից, Վրաստանից և նույնիսկ Ռուսաստանից տարածքներ։

Ինչ խոսք, վատ ախորժակ չունեն մեր «խաղաղ» հարևանները։ Խոստովանանենք՝ խաղաղություն քարոզելու շատ ճիշտ տարբերակ են ընտրել։

Իսկ եթե մի քիչ ավելի լուրջ, ապա այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանական հանրապետություն կոչվող գոյացությունը մեր տարածաշրջանում իրավամբ կարելի է համարել թնջուկ, մակաբույծ միավոր, որը սնվում է ուրիշների խաղաղության հաշվին: Սա ի ցույց է դնում այս արհեստածին միավորի իրական նկրտումները հարևան ազգերի և ժողոովուրդների նկատմամբ:

Մասնավորապես, բացի հայերիցս (Նախիջևանը վկա) ժամանակին Ադրբեջանի խաղասիրական կոչերին ու քարոզների հավատացել են նաև այդ երկրի տեղաբնիկ մի շարք ժողովուրդներ՝ թալիշները, թաթերը, լեզգիները և այլք։ Հիմա ի՞նչ է կատարվում այդ ազգերի հետ։ Ադրբեջանում ամենաբիրտ ձևով տարվում է ձուլման քաղաքականություն, նրանք գտնվում են վերացման եզրին, չեն հարգվում նույնիսկ նրանց ամենատարրական իրավունքները։

Չէ, իհարկե, ինքս էլ եմ խաղաղություն շատ սիրում, հավատացե՛ք, ամբողջ օրը պատերազմի մասին չեմ երազում, բայց կարո՞ղ եք ինձ մարդկային տրամաբանության շրջանակներում բացատրել` մի պետական միավոր, որն ուղնուծուծով ներծծված է քարոզչությամբ և որը հինգերորոդ դասարանից սկսած (ինչո՞ւ միայն հինգերորդ դասարանից, դեռևս մանկապարտեզից) սեփական ժողովրդին սնում է կեղծիքով և ստով, ինչպե՞ս կարող է խաղաղասիրական իրական կոչեր հնչեցնել»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին