Կարևոր իրադարձություններ

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը՝ «կադրային ջարդ»-ի մասին

06 Փետրվար, 2019 11:56
 «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը՝ «կադրային ջարդ»-ի մասին

«Ժամանակ» թերթն այսօր  գրել էր. «ՀՅԴ-ն, հետևելով Հայաստանի նոր իշխանությունների օրինակին՝ կադրային ջարդ է սկսել իր վերահսկողության տակ գտնվող և իր քարոզչամեքենա հանդիսացող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում:   

    «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը Shabat.am-ի հետ զրույցում հերքեց մամուլի վերոնշյալ հրապարակումը․ «Լրատվականում վերջին երեք օրը, երեք նոր աշխատող է ընդունվել։ Ուղղակի ժուռնալիստի հետ կապ չունեցող ապատեղեկատվությունը ցանկություն չունեմ մեկնաբանեմ։ Ընդ որում՝ աղբյուրը մի լրատվամիջոց է, որի խմբագրի կամակորությամբ լրատվամիջոցները բացվել ու փակվել են, տասնյակ աշխատողներ անգործ են մնացել։ Պարկեշտությունն էլ է լավ բան»։

Հարցին՝ Դաշնակցությունը իշխանության մաս չէ, սա ինչ որ կերպ ազդե՞լ է հեռուստաընկերության վրա․ «Ի՞նչ կապ ունի Դաշնակցությունը Երկիր Մեդիա ՓԲԸ-ի ֆինանսավորման հետ։ ՓԲԸ-ի, որը գործում է հարկային դաշտում, պետությանը պարտավորություններ ունի՝ պաշտոնական մուտքերով, ելքերով, աշխատավարձերով»։

Գեղամ Մանուկյանը հերքեց, որ հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի։

Մեր դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո քանի՞ աշխատակից է ավելացել կամ ազատվել աշխատանքից, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Այսինքն, ես հիմա պետք է հաշվետվություն տա՞մ աշխատակազմի գործունեության հետ կապված։ Լուրերը, ֆիլմերը, հաղորդումները որոնք նայում եք աշխատակազմն է չէ՞ պատրաստում»։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթի հրապարակման համաձայն․ «Ըստ հեռուստաընկերության աշխատակիցների՝ գրեթե ամեն օր մարդ է կրճատվում, եւ բոլորը սրտատրոփ սպասում են իրենց հերթին: Սա կարող է կապված լինել ՀՅԴ-ի իշխանությունից դուրս մնալու հետ, որը ինքնըստինքյան հանգեցրել է կուսակցության ձախ եկամուտների կրճատմանը»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին