Կարևոր իրադարձություններ

Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբեւիցե #նացիստ կամ #ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը

06 Փետրվար, 2019 11:25
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբեւիցե #նացիստ կամ #ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը Ադրբեջանի 
մեծ աշխարհաքաղաքականության ներքո

Մի քանի օր առաջ ազատ է արձակվել #Ադրբեջան/ի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեն, ով երկու տարի առաջ ապօրինի հատել էր Արցախի սահմանը: Իհարկե, դա միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից, բայց նման քայլն առաջին հերթին օրենքի պահանջ էր, քանի որ իր պատիժը կրելուց հետո ցանկացած անձ՝ անկախ ազգությունից, կրոնից եւ քաղաքական աշխարհայացքներից, պետք է ազատ արձակվի: 
Բացի դրանից, այսպիսի մոտեցումը համահունչ է նաեւ հայոց ազգային արժեհամակարգին եւ աշխարհայացքին: Մեր ժողովուրդը հայրենասեր է, բայց երբեւիցե #նացիստ կամ #ֆաշիստ չի եղել, գաղափարներ, որոնք հանդիսանում են Ադրբեջանի պետականաշինության հիմքը:

Իսկ ինչպիսի՞նն էր Ադրբեջանի պատասխանը: Այն ամբողջովին կանխատեսելի էր: #Բաքու/ն միջազգային հետախուզում հայտարարեց նրա նկատմամբ: Ի՞նչն էր պատճառը: 
1. Նախեւառաջ այդ անձը ի սկզբանե չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան՝ չտեսնելով այնտեղ որեւէ հեռանկար իր ապագայի համար:
2. Անուն-ազգանունից երեւում է, որ Էլնուր Հուսեյնզադեն զտարյուն թուրք չէ:

Այս հանգամանքները ցանկացած ֆաշիստական երկրում բավարար հիմք են հանդիսանում մարդուն հետապնդելու, բանտարկելու եւ սպանելու համար: Այդպիսի օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են:

Էլնուր Հուսեյնզադեի անհատական օրինակը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի բուն պատկերը, այնտեղ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարումը, #իսլամական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, պետության #ահաբեկչականէությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին