Կարևոր իրադարձություններ

Փոխնախարարը ձերբակալվա՞ծ է եղել «թմրանյութերի գործով»

06 Փետրվար, 2019 10:28
Փոխնախարարը ձերբակալվա՞ծ  է եղել  «թմրանյութերի գործով»

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Գրիշա Թամրազյանը նախօրեին նշանակվել է կրթության եւ գիտության նախարարի տեղակալ։

Համացանցում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԿԳ նորանշանակ փոխնախարարը 2008-ին «թմրանյութերի գործով» ձերբակալված է եղել:

ԿԳ նախարարությունից արձագանքել են այս տեղեկություններին.

«Այսօր երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումը կհաստատատի վերոգրյալը: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն եւ ստուգել դրանք հրապարակելուց առաջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին