Կարևոր իրադարձություններ

Գերնպատակը պետությանը ծառայելն է․ «Հրապարակ»

06 Փետրվար, 2019 08:29
Գերնպատակը պետությանը ծառայելն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Թավշյա հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում զանգվածային «ներգաղթ» է սկսվել․ ավելի քան 3 հազար մարդ է դիմել այս կառույցում աշխատելու համար։ Այս մասին մեր լրագրողի հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա չի թաքցրել նաեւ, որ 2016-2017 թվերին՝ նախկին իշխանությունների պաշտոնավարման վերջին տարիներին, ոմանք զանգվածաբար հեռացել են համակարգից։

«Ես չեմ ուզում ասել, թե ինչ պատճառներով, չեմ ուզում նախկինների մասին խոսել, մի քանի անգամ այս մասին հայտարարել եմ ու հավատարիմ եմ մնում այդ սկզբունքին»,- նշել է Վանեցյանը՝ հեռանալու պատճառները չբացահայտելով։ Հարցին՝ իսկ իր պաշտոնավարման ընթացքում ազատվե՞լ է նախկին համակարգի կարկառուն կադրերից, Վանեցյանը նկատել է, որ ինքն էլ է համարվում նախկին համակարգի «կադր», ապա հորդորել է ԱԱԾ-ն դիտարկել այլ հարթության վրա․ «ԱԱԾ-ն յուրահատուկ մտածելակերպ ունեցող մարդկանց հիմնարկ է, որ մտնում ես այդ հիմնարկ, դու դառնում ես ուրիշ մարդ, իսկ գերնպատակը լինում է ծառայել պետությանը եւ ապահովել պետության անվտանգությունը։ Այս համատեքստում բնական է, որ կադրային ջարդ չէր կարող լինել, ընդհակառակը՝ շատ մեծ ներհոս է եղել 2018-ի ընթացքում, մինչդեռ մեկ-երկու տարի առաջ զանգվածաբար լքում էին»։

 

Լրահոս

Դիտել ավելին