Կարևոր իրադարձություններ

«Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են»

05 Փետրվար, 2019 22:54
Հեղինակ՝ Ստեփան Դանիելյան
«Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինչն է խանգարում վատ պարող կառավարությանը

Լինել իշխանություն, նշանակում է քաղաքական և սոցիալան պայքարում լինել հեգեմոն, իսկ հեգեմոն լինելու համար պետք է ունենալ գաղափարախոսություն, կամ էլ, հաշվի առնելով այդ բառի վարկաբեկված լինելը, ունենալ նոր արժեքային համակարգ, որի հիման վրա պետք է ձևավորվեն նոր (միջանձնային և անձ-պետություն հարթություններում) հարաբերություններ։

Այդ նոր արժեքային համակարգը ձևակերպված չէ, և բնականաբար, չեն կարող լինել այդ չձևավորված արժեքային հարաբերությունների կրողները։

Պարզ է, որ նման պայմաններում "նոր իշխանությունը" չի կարող ինտելեկտուալ և արժեքային տարածություններում հանդես գալ որպես քաղաքական հեգեմոն և որպես դրա հետևանք, իր ունեցած 70% ձայները կոնվերտացնել կառավարման ոլորտում հաջողությունների։

Սա է Մամուլ-ՔՊ խորացող հակասությունների պատճառը։ "Նոր իշխանությունը" ասելիք չունի, իսկ պոպուլիզմի միջոցով, իհարկե, կարելի է իշխանությունը նվաճել, սակայն այն պահելն ավելի բարդ գործ է։

Տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ ՔՊ ներկայացուցիչները հայտնում են հետաքրքիր, իսկ երբեմն անհեթեթ մտքեր և տեսակատներ։ Հասկանալի է, նրանք ստիպված են խոսել (քանի որ նրանց առաջնային աշխատանքը հենց խոսելն է), սակայն յուրաքանչյուրը խոսում է իր անձնական արժեքային համակարգին, կրթական ցենզին, քաղաքական հասունության (անհասության) ու փորձին (դրա բացակայության) և պատկերացումներին համապատասխան։ Սակայն այդ մտքերը կառավարության, կամ "Իմ Քայլը" ֆրակցիայի քաղաքական գիծը չէ (նման քաղաքական գիծ չկա էլ)։

Մամուլ-կառավարություն հակասությունները գնալով սրվելու են։ Պոպուլիզմի մաեստրո Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է իր արտիստիզմի շնորհիվ քարոզչական աշխատանքի ողջ բեռն իր վրա վերցնել, սակայն այդպես շարունակվելու դեպքում իր թիմակիցների հանդեպ "անհանդուրժող" վերաբերմունքն, արդեն, կտարածվի իր վրա։ Պահել իշխանությունը, նշանակում է քաղաքական կյանքում(մտքերի ու գաղափարների առումով) լինել հեգեմոն (բնականաբար, ուժ կիրառելու միջոցով իր առաջնայնությունը հաստատելու տարբերակը մերժում ենք)։

Նման պարագայում բողոքել մամուլից, նշանակում է բողոքել պարելուն խոչընդոտող հայտնի բնական հանգամանքից»:

 

Լրահոս

Դիտել ավելին