Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

05 Փետրվար, 2019 22:04
Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

Aravot.am- ը գրում է. Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, առաջիկա կառավարության նիստին Շիրակի մարզպետ կնշանակվի «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով մոտ 4600 ձայն հավաքած Տիգրան Պետրոսյանը։ Նա ծնվել է 1979 թվականին, դասավանդում է Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Շիրակի պետական համալսարանում, աշխատում է նաև «Հայկական Կարիտաս» Բ/Կ-ում՝ որպես շահերի պաշտպանության մասնագետ։ Տիգրան Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․«Մի փոքր  էլ համբերություն, վաղն առավոտյան կառավարության նիստի օրակարգն էլ կհաստատվի, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն»։ 


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին