Կարևոր իրադարձություններ

Facebook-ն այսուհետ թույլ կտա ջնջել ուղարկված հաղորդագրությունները

05 Փետրվար, 2019 21:52
Facebook-ն այսուհետ թույլ կտա ջնջել ուղարկված հաղորդագրությունները

Facebook սոցիալական ցանցում գործարկվել է ուղարկված հաղորդագրությունները ջնջելու գործառույթը:

Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, նոր գործառույթը թույլ կտա օգտատերերին 10 րոպեի ընթացքում ջնջել սխալմամբ կամ սխալ մարդու ուղարկված հաղորդագրությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի սեղմել հաղորդագրության վրա, որից հետո ընտրության երկու տարբերակ կհայտնվի էկրանին՝ «ջնջել բոլորի համար» և «ջնջել քեզ համար»: Առաջին տարբերակն ընտրելով կարելի է հեռացնել անցանկալի հաղորդագրությունը:

Նման գործառույթ մշակելու մասին ընկերությունը հայտարարել էր 9 ամիս առաջ, երբ օգտատերերը պարզել էին, որ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և մի շարք այլ ղեկավարներ կարողանում են ջնջել իրենց ուղարկած հաղորդագրությունները: Շատերը պահանջել էին, որ նման հնարավորություն պետք է տրվի բոլորին, ինչից հետո սոցցանցի ղեկավարությունը խոստացել էր մշակել նման գործառույթ մի քանի ամսվա ընթացքում:

Ինչպես հաղորդվում է, այս գործառույթն այսօր արդեն հասանելի կլինի iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող Messenger-ի նորագույն տարբերակների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին