Կարևոր իրադարձություններ

Մասիսի խճուղում ավտոմեքենաներ են բախվել.կան վիրավորներ

05 Փետրվար, 2019 21:07
Մասիսի խճուղում ավտոմեքենաներ են բախվել.կան վիրավորներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 5-ին, ժամը 16:35-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մասիսի խճուղու թիվ 6 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1998 թ.) և «Nissan X-Trail» մակնիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» և «Nissan X-Trail» մակնիշերի ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն:Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին