Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզի Շենավան համայնքում նոր համայնքապետ կընտրվի

05 Փետրվար, 2019 20:13
Լոռու մարզի  Շենավան համայնքում նոր համայնքապետ կընտրվի

2019 թվականի հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի: Այս հարցն ընդգրկված է Հայաստանի կառավարության` փետրվարի 6-ի նիստի օրակարգում

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավան համայնքի ղեկավար Գարուշ Դունամալյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Գարուշ Դունամալյանը 2018 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել է:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Լոռու մարզի Շենավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:

 

Լրահոս

Դիտել ավելին