Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն այցելել է դատախազություններ

05 Փետրվար, 2019 19:10
ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն  այցելել է դատախազություններ

Զինվորական դատախազության ստորաբաժանումների 2018թ. գործունեությունն ամփոփելու նպատակով ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն  այցելել է Լոռու, Սևանի, Շիրակի, ինչպես նաև թիվ 1, թիվ 2 և թիվ 3 կայազորային դատախազություններ: Անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են 2018թ. զինված ուժերում հանցավորության վիճակին, ԶՈւ-ում հանցագործությունների կանխարգելման, բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների որակը, հանցագործության դեպքերով իրականացվող մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության հիմնական արդյունքներն ու խնդիրները, պետական շահերի, ինչպես նաև քրեական վարույթում ներգրավվող զինծառայողների, սպաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կայացած քննարկումներին մասնակցում են նաև ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի ռազմական ոստիկանությունների, ՀՀ և ԱՀ զինված ուժերի պատասխանատուները:

 
 

Լրահոս

Դիտել ավելին