Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    520,5
    528,5

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել.Արտակ Զեյնալյան

05 Փետրվար, 2019 18:40
Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել.Արտակ Զեյնալյան

Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր facebook-ի էջում գրառում է կատարել և անդրադարձել Freedom House միջազգային կազմակերպության 2019թ. զեկույցին: Նրա խոսքով` զեկույցում արձանագրվել է, որ չնայած ժողովրդավարության մակարդակի ընդհանուր անկմանը, անակնկալ բարեփոխումներ են տեղի ունեցել 5 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում՝ շեշտադրելով, որ ժողովրդավարությունը ղեկավար անձանց հաշվետու դարձնելու և ավելի լավ կյանքի համար պայմաններ ստեղծելու լավագույն միջոցն է:

Նախարարը նկատել է, որ զեկույցում անդրադարձ է կատարվել 2018թ գարնանը տեղի ունեցած համաժողովրդական շարժմանը և դրան հաջորդող իրադարձություններին:

«Freedom House-ը նշել է, որ եվրասիական տարածաշրջանային երկրներում ղեկավար անձանց կողմից իշխանության շարունակական պահպանման ընդհանուր պատկերի պայմաններում Հայաստանում, նոր՝ բարեփոխական կառավարության ընտրությամբ, տեղի ունեցան բեկումնային զարգացումներ:

Եվրասիական տարածաշրջանում, ուր կարծրացած էլիտաները շարունակում էին չարաշահել իրենց լծակները՝ իշխանության ղեկին մնալու համար, Հայաստանը կարողացավ ճեղքում արձանագրել՝ պաշտոնանկ անելով լայն ժողովրդականություն չվայելող նախագահ Սերժ Սարգսյանին և ընտրելով նոր, բարեփոխական վարչապետ ու կառավարություն»,- գրել է արդարադատության նախարարը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին