Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ Պուտինը Հայաստանում կատարված հեղափոխության նկատմամբ «տանելի» ու «չեզոք» վերաբերմունք դրսևորեց

05 Փետրվար, 2019 17:45
Ինչու՞ Պուտինը Հայաստանում կատարված հեղափոխության նկատմամբ «տանելի» ու «չեզոք» վերաբերմունք դրսևորեց

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական հանրային հեռարձակող «Դոյչե Վելե»-ին՝ խոսելով մի շարք հարցերի՝ այդ թվում 2018 թ. կայացած հեղափոխության մասին: 

Հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հեղափոխություններ չի սիրում, Փաշինյանի առաջնորդած հեղափոխությանը միանգամայն «հանդուրժելի» ու «չեզոք» վերաբերմունք դրսևորեց, Փաշինյանը պատասխանել է.

«Պատճառն այն էր, որ մեր հեղափոխությունում որևէ օտարերկրյա ուժի միջամտություն չկար: Դա զուտ ներհայաստանյան քաղաքական գործընթաց էր: Եվ կարող եմ ասել, որ ոչ մի արտաքին ուժ մեր ներքին գործընթացներին ներգրավվելու հնարավորություն չուներ»,-ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ օրերին, ինչպես և հիմա, հայ ժողովուրդը միասնական է եղել:


 

 

Լրահոս

Դիտել ավելին