Կարևոր իրադարձություններ

Վարդենիսում դպրոցները ջեռուցվում են նավթով

05 Փետրվար, 2019 17:48
Վարդենիսում  դպրոցները ջեռուցվում են նավթով

Այսօր լուսանկարներ  և տեսանյութեր են տարածվել Վարդենիս համայնքի դպրոցներից: Դրանք ներկայացնում  են 21-րդ դարի համար ոչ սովորական վիճակ. դպրոցները ջեռուցման համակարգ չունեն. դասասենյակները ջեռուցվում են հեղուկ վառելիքով , այդ թվում՝ նավթով:

Իրավիճակի հետ կապված մանրամասներ  ճշտելու նպատակով shabat.am լրատվականը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետարան:

Մեր զրուցակիցը նշեց.

«Վարդենիսում նման կերպ ջեռուցվում են 4 դպրոցներ: Ջեռուցման հիմնական տարբերակը հեղուկ վառելանյութն է»:

Ոչ միայն մարզպետարանում, այլև ԿԳ նախարարություն եմ տեղյակ խնդրին.

«Մարզպետը այցելել է Վարդենիսի քաղաքապետարան, հանդիպում է ունեցել  քաղաքի դպրոցների տնօրենների հետ: Քննարկել ենք, որ ֆինանսական միջոցներ լինելու պարագայում կազմակերպելու ենք  գազամատակարարում:Դպրոցներն ունենալու են  առանձին կաթսայատուն, լոկալ ջեռուցում»:

Ըստ մեր զրուցակցի՝ կան մի քանի ծրագրեր, որոնց շրջանականերում փորձում են խնդրին լուծում տալ:

«Ֆինանսական միջոցներ են հարկավոր, որ  կարողանանք կառուցել  առանձին կաթսայատներ և ջեռուցումը կազմակերպենք: Դպրոցները ունեն խնայած գումարներ, բայց ջեռուցումը կապված է մեծ գումարների հետ»:

Մարզպետարանում չգիտեն՝ երբ խնդիրը վերջնականապես կլուծվի, քանի որ Վարդենիսի դպրոցները միակը չեն.

«Այո՛, ջեռուցման հետ կապված կան խնդիրներ: Ոչ միայն Վարդենիսում, այլ նաև  մարզի շուրջ 29 դպրոցներ ջեռուցվում են դիզվառելանյութով»:

 

Լրահոս

Դիտել ավելին